Ծառայել հասարակությանը, տալ հնարավորություն մեր սպառողներին դարձնել իրենց բնակարանները ավելի հարմարավետ, անթերի և անկրկնելի՝ շնորհիվ նոր տեխնոլոգիաների, լայն ապրանքացանկի, հսկայական գունային տեսականու և անբասիր որակի:
Ընկերության մասին
«Էկոպրոֆ» ՍՊԸ-ն, ապրանքանիշը՝ «կոմֆորտ», իր գործունեությունը սկսել է 2006 թվականին: Ընկերությունը զբաղվում է բնակարանների ներքին հարդարման համար նախատեսված պլաստմասսե իրերի արտադրությամբ՝ իրեն ներկայացնելով որպես բարձրորակ և էկոլոգիապես մաքուր ապրանքներ արտադրողի: Ընկերությունը հանդիսանում է Հայաստանում և Անդրկովկասում առաջատարներից մեկը, որը զբաղվում է բարձրակարգ պլաստմասսե շինարարական նյութերի արտադրությամբ և արտահամնամբ : «Էկոպրոֆ» ՍՊԸ-ն իր սպառողին է ներկայացնում պլաստմասսե իրերի լայն գունային տեսականի:
Մենք ձգտում ենք արտադրել միայն լավ, որակյալ արտադրանք՝ ներդնելով մեր ողջ ուժերն ու հնարավորությունները: Ֆիրմայի ձգտումն է՝ ներկայացնել սպառողին որակյալ, արժանի և հասանելի արտադրանք:
Եվրոպական որակ – տեղական գներ
Մեր արտադրանքը համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին և հաջողությամբ մրցակցում է համաշխարհային առաջատար բրենդների հետ:
Արտադրության մեջ բարձրորակ նյութերի կիրառումը մեր արտադրանքը դարձնում է հրակայուն, Էլեկտրաանվտանգ, երկարակյաց և էկոլոգիապես անվտանգ:
Դասական ձևը և լայն գունային տեսականին ապահովում են մեր արտադրանքի ներդաշնակ կիրառումը ցանկացած ինտերիերի հարդարման համար, իսկ մտածված կառուցվածքը նպաստում է դրանց պարզ և արագ մոնտաժին: Մենք հանդիսանում ենք հայկական շուկայի այն քիչ ներկայացուցիչներից մեկը, որն ընդունակ է մասսայական արտադրել որակյալ և հասանելի ապրանքներ:
Ձեր վստահելի գործընկերը
Մեզ անվանում են «առաջին գնի ընկերություն», այսինքն՝ շուկայում «եղանակ» ստեղծող: Մեր գործընկերներին մենք առաջարկում ենք մրցունակ գներ, անվճար առաքում, համագործակցության հարմար պայմաններ և գովազդային աջակցություն: Երաշխավորում ենք գրագետ սպասարկում բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից: Մենք նաև պատրաստ ենք լսել Ձեր բոլոր ցանկություններն ու խորհուրդները՝ կապված մեր ողջ ապրանքացանկի, արտադրանքի որակի և սպասարկման հետ:
Լոգիստիկ-ճշգրիտ արտադրաիրացումային ցիկլը և մտածված բաշխման քաղաքականությունը ապահովում են մշտական աճ և վաճառքների աշխարհագրության ընդլայնում: